Վտանգի վերլուծություն ու հսկման կրիտիկական կետերի համակարգի (HACCP) ներդրումը նպատակ ունի ապահովել որակյալ ու անվտանգ սնունդ սպառողների համար, ինչը շատ կարեւոր է «Կենդանիների համարակալում ու հաշվառում» ծրագրի համար։

Mar 26, 2024

Աննդի անվտանգության տեսչական մարմնի և CARD հիմնդրամի համագործակցությամբ 2023թ․ հոկտեմբերի 17-24 կազմակերպվել է 7-օրյա դասընթաց ՍԱՏՄ մասնագետների համար, որը վարել է հրավիրված գերմանացի փորձագետ Մարտին Հարթմանը:

Միջազգային փորձագետի կողմից ներկայացվել է ՎՎՀԿԿ (HACCP) համակարգը սննդի սանիտարահիգիենիկ կառավարման ընդհանուր համակարգում, հետագծելիության գործընթացների նպատակները, ստուգման իրականացման ընթացքը, ինչպես նաև այս համակարգի ԵՄ սկզբունքները: Մասնակիցներն այցելել են արտադրամասեր և տեղում ծանոթացել ներդրված ՎՎՀԿԿ-ի գործընթացին, հստակեցրել վերահսկման առանձնահատկությունները:

Մարտին Հարթմանը մասնակիցների հետ կիսվել է տարիների իր փորձով և կատարած հետազոտությունների արդյունքներով: